Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի  

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք 
օտարերկրացի  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում փետրվարի 20-ին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն բերման են ենթարկվել երեք օտարերկրացի։ 
Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։ 
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 
Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]