Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռեկորդային թվով ամերիկացիներ են պաշտպանում զենքի շրջանառության խստացումը

Ռեկորդային թվով ամերիկացիներ են պաշտպանում զենքի շրջանառության խստացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների շուրջ 66 տոկոսը ցանկանում Է, որ ԱՄՆ-ում խստացվեն հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցման՝ փետրվարի 20-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Քվինիփեքի համալսարանը:

Այդ ցուցանիշը ամենաբարձրն Է դարձել համանման բոլոր հարցումների շարքում, որոնք համալսարանն սկսել Է կանոնավոր կերպով անցկացնել 2012 թվականին Քոնեքթիքութի Սենդի-Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո: Այն ժամանակ 20-ամյա մոլագարը գնդակահարել Էր վեց-յոթ տարեկան 20 երեխաների, ինչպես նաեւ վեց մեծահասակների:

Ինչպես նշել են հարցման կազմակերպիչները, 2015 թվականի դեկտեմբերից ի վեր ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ հսկողության խստացմանն աջակցության մակարդակն ավելացել Է գրեթե 20 տոկոսով: Հարցվածների շուրջ 67 տոկոսն այս անգամ հայտարարել Է, որ հանդես Է գալիս ռազմական նմուշի այսպես կոչված գրոհային հրացանների վաճառքի արգելման օգտին, որոնք առավել հաճախ են օգտագործվում զանգվածային հաշվեհարդարների ժամանակ:

Հարցումն անցկացվել Է փետրվարի 16-ից մինչեւ 19-ը, դրան մասնակցել են շուրջ 1,24 հազար ամերիկացիներ: Հարցումից մի քանի օր առաջ սպանդ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, որի զոհ Է դարձել 17 մարդ: Աշակերտների եւ ուսուցիչների վրա կրակ Է բացել 19-ամյա Նիկոլաս Քրուզը, որն ավելի վաղ ուսումնական հաստատությունից հեռացվել Էր կարգապահության խախտման համար: Նա զինված Է եղել AR-15 կիսաավտոմատ հրացանով, որն օգտագործվում Է ամերիկյան ոստիկանության կողմից եւ վաճառվում Է որսորդական խանութներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]