Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արփինե Հովհաննիսյանը դեմ է ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն

Արփինե Հովհաննիսյանը դեմ է ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դեմ է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության նախագծին և պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում է բացասական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը: Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ճիշտ չի համարում քաղաքական կոնսենսուսի արդյունքում կայացրած որոշումը միանգամից փոխել:

«Ես հիշեցնեմ, որ մենք Ընտրական օրենսգիրքն ընդունել ենք քաղաքական կոնսենսուսի արդյունքում, և նույն ԲՀԿ խմբակցությունն այն ժամանակ կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին այդ կոնսենսուսի արդյունքում: Ես հասկանում եմ տիկին Նաիրա Զոհրաբյանի այն փաստարկը, որ իրենք հետո զգացել են, որ ռեյտինգային ընտրակարգը սխալ է, սակայն, կարծում եմ, որ մենք չենք կարող մեծ քաղաքական կոնսենսուսի արդյունքում կայացրած որոշումն այսպես միանգամից փոխել, դրա համար ես հանձնաժողովին կոչ եմ անում նախագծին տալ բացասական եզրակացություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ նման փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ քննարկումներ և նոր քաղաքական կոնսենսուս: Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգը միայն Հայաստանում է գործում, և այլ երկրներում նման մոդել չկա` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհի որևէ երկրում չկա մի ընտրական մոդել, որ նույնությամբ կրկնի մեկ այլ երկրի մոդելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]