Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքական Էներգահոլդինգը հողմային Էլեկտրակայան կկառուցի Վրաստանում

Թուրքական Էներգահոլդինգը հողմային Էլեկտրակայան կկառուցի Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չալիք Էներջի» թուրքական խոշորագույն Էներգետիկական հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային Էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում: Այդ նպատակով ներդրումներ կկատարվեն 75 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, հայտարարել Է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին՝ ամփոփելով թուրքական Էներգահոլդինգի հիմնադիր ղեկավար Ահմեդ Չալիքի հետ Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չալիք Էներջիի» ղեկավար Ահմեդ Չալիքի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվել ենք, որ Շիդա Քարթլիում կառուցվի 50 մեգավատ հզորությամբ հողմային Էլեկտրակայան: Ներդրումը կկազմի 75 մլն ԱՄՆ-ի դոլար: Դա կարեւոր ներդրում Է, հողմակայանը վերականգնվող Էներգիայի եւս մեկ աղբյուր Է մեր երկրում»,-հայտարարել Է Կումսիշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]