Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կառավարությունը կհատկացնի 360 մլն դրամ

Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կառավարությունը կհատկացնի 360 
մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ ծրագրի, ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6 մլն լիտր:

Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է Գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել մինչև 360 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016  և 2017 թվականներին իրականացվել են ՀՀ հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը դիզելային վառելիքի համար սուբսիդավորում չէր նախատեսում, սակայն պայմանավորված հարկային օրենսգրքով ակցիզային հարկի բարձրացմամբ՝ դիզելային վառելիքի գինը բարձրացել է, և գործադիրը որոշել է կրկին սուբսիդավորում իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]