Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը մերժել Է բանակցությունների սեղանի շուրջը նստելու Մադուրոյի առաջարկությունը. EFE

Թրամփը մերժել Է բանակցությունների սեղանի շուրջը նստելու Մադուրոյի առաջարկությունը. EFE
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել Է երկխոսություն սկսելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից փետրվարի 19-ին արված առաջարկությունը: Փետրվարի 20-ին այս մասին գաղտնիության պայմանով EFE գործակալությանը հայտնել Է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես մենք արդեն անցյալ տարվա օգոստոսին ասել ենք, նախագահ Թրամփը հաճույքով կխոսի Վենեսուելայի ղեկավարի հետ, հենց որ որոշակի քայլեր արվեն»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նա դրանց թվում ներառել Է հարավամերիկյան պետությունում «ժողովրդավարության վերականգնումը», այդ երկրի «Սահմանադրության կիրառումը», «ազատ, արդար եւ վստահության արժանի ընտրությունների անցկացումը, քաղաքական բանտարկյալների ազատումը» եւ «մարդու իրավունքների խախտումների» դադարեցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]