Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գաղտնիքներով լի կերպար. Գորան Բրեգովիչի զարմանալի ստեղծագործությունները կհնչեն նրա երևանյան մենահամերգում

Գաղտնիքներով լի կերպար. Գորան Բրեգովիչի զարմանալի ստեղծագործությունները 
կհնչեն նրա երևանյան մենահամերգում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի գործերը բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ ունեն: Դրանք զարդարել են հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորան Բրեգովիչը մենահամերգով հանդես կգա Երևանում: Համերգային ծրագիրը կկայանա ապրիլի 16-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում ստեղծագործությունները հաճախ խճճում են երաժշտասերներին, իսկ նրա կերպարը լի է գաղտնիքներով:

Դպրոցական տարիներին նրան հեռացրել են երաժշտական դպրոցից` պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Պատանու կյանքն ամբողջությամբ փոխվել է, երբ մայրը նրան կիթառ է նվիրել: Պատերազմը Բրեգովիչի կյանքը բաժանել է երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին, ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]