Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի

Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5, 
վիրավորվել` 20 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկչական խմբավորումները փետրվարի 20-ին հրթիռակոծել են Թահրիր և Ումաուիին հրապարակներն ու շրջակա թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

ՍԱՆԱ-ի համաձայն, առավոտյան ժամերին ահաբեկչական խմբավորումների զինյալները հրթիռակոծել են նաեւ Դամասկոսի Ապպասիին շրջանը, 9 քաղաքացի վիրավորվել է:

Հրթիռներ են արձակվել նաև Ճարամանայի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ: Խոշոր վնասներ են կրել շրջանի ցանքն ու գյուղացիների հողագործական մեքենաներն ու սարքավորումները:

Ի պատասխան զինյալ ահաբեկչական խմբավորումների բարբարոսական արարքին, սիրիական բանակը գնդակոծել է ահաբեկիչների հրթիռարձակման կենտրոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]