Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել Է People հանդեսում:

Դերասանն արձանագրել Է, որ ինքը եւ իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների ակտիվիստների «համարձակությունից եւ պերճախոսությունից», դպրոց, որտեղ փետրվարի 14-ին տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ: Հիշյալ երիտասարդները վերջին օրերին անցկացրել են մի քանի ակցիաներ՝ ԱՄՆ-ի շխանություններին կոչ անելով ընդունել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցներ: Նրանք պլանավորում են մարտին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացնել այս նախաձեռնության պաշտպանության երթեր:

Քլունին արձանագրել Է, որ ինքն Էլ Է մասնակցելու այդ ակցիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ