Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփն աշակերտների եւ ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը

Թրամփն աշակերտների եւ ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության 
ապահովման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների եւ ուսուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ կքննարկվեն «դպրոցներում անվտանգության ապահովման ջանքերը»:

Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ աշակերտներ այն դպրոցից, որտեղ անցյալ շաբաթ նախկին աշակերտը գնդակահարեց 17 մարդու: Այդ միջադեպից հետո Թրամփը, որն ավելի վաղ հանդես Էր գալիս զենք կրելու հետագա որեւիցե սահմանափակման դեմ, հնարավոր Է համարել նոր սահմանափակումները:

Մասնավորապես, Թրամփը լրագրողներին հայտնել Է, որ ստորագել Է հուշագիր այն հարմարանքների անօրինականության մասին, որոնք ապահովում են հրացանների արագաձգությունը: Նման հարմարանք Էր օգտագործել Սթիվեն Փեդոքը, որին կասկածում են հոկտեմբերին Լաս Վեգասում կատարված հրաձգության մեջ. այն ժամանակ զոհվեց 58 մարդ, ավելի քան 850-ը վիրավորվեց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]