Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է

Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փհենչհանի շարունակվող գեղասահքի կանանց մրցաշարի առաջատարը «օլիմպիական մարզիկ Ռուսաստանից» Ալինա Զագիտովան, ով հավաքեց 82.92 միավոր: Ռուս գեղասահորդը սահմանել է աշխարհի նոր ռեկորդ: Երկրորդ տեղում կրկին ռուս Եվգենիա Մեդվեդևան է, ով հավաքել է 81.61 միավոր: Եռյակը եզրափակում է կանադուհի Քեթի Օսմոնդը (78.87 միավոր): Ազատ ծրագրի համար որակավորվեցին 30 մասնակիցներից 24-ը: Գեղասահորդները ազատ ծրագրով հանդես կգան փետրվարի 23-ին: 

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]