Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են նախորդ տարի լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու քննիչը

Հայտնի են նախորդ տարի լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու 
քննիչը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների` 2017 թվականի աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը  քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ  քննիչ Ռևիկ Սեդրակյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվեցին գերատեսչական պարգևներով։

ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել են ՀՀ քննչական կոմիտեի Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով։ Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը, իսկ կազմում ընդգրկված են տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]