Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրության իրազեկվածության բարձրացումից մինչ նոր համակարգերի ներդրում. Կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է մի շարք բարեփոխումներ

Հանրության իրազեկվածության բարձրացումից մինչ նոր համակարգերի ներդրում. 
Կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է մի շարք բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի պետական կոմիտեն 2018-ին նախատեսում է մի շարք բարեփոխումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Մարտի 1-ից Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում մատուցվող ծառայությունների վերաբերյալ դիմումատուների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով պարբերաբար կցուցադրվեն կարճ տեսահոլովակներ:  Իսկ 2018-ի հունվար ամսվա անշարժ գույքի շուկայի վերլուծությունից սկսած կոմիտեն կհրապարակի որակապես այլ վերլուծություն: Դրանում շուկան առավել բնութագրող օտարման, վարձակալության և գրավադրման գործարքները կվերլուծվեն ավելի մանրամասն: Դրանք կբարձրացնեն հանրության իրազեկվածությունը անշարժ գույքի շուկայի վերաբերյալ»-նշեց կոմիտեի նախագահը:

Կներդրվեն  ARPIS և E-CONSUL համակարգերը: «Նախատեսվում է ARPIS  համակարգն ինտեգրել ՀՀ արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսության ծրագրային համակարգին»,-ասաց Սարգսյանը:

Կլինեն նաև պետական նշանակության թեմատիկ քարտեզագրություններ, ինչպես նաև կստեղծվեն և կհրատարակվեն ուսումնական  զբոսաշրջային թեմատիկայով քարտեզներ: Արդեն իսկ հրատարակության է հանձնվել Հայաստանի ազգային ատլասի անգլերեն երկհատորյակը: Նախատեսվում է  ռուսերենով ևս մեկ հատոր հրատարակել:  Նախատեսվում է նաև ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]