1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կնպաստի Ռաս Ալ Խայմայից նոր ներդրումների ներգրավմանը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կնպաստի Ռաս Ալ Խայմայից նոր ներդրումների ներգրավմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրությունում փետրվարի 8-12-ը անցկացված «Seaside Startup Summit UAE.Ras Al Khaimah» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էր նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Այս մասին «Արմենպրես»ին ՓՄՁ ԶԱԿ-ից՝ հավելելով. «Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի՝ սամմիթ կատարած այցի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը համաձայնության հուշագիր ստորագրեց տեղի «Տնտեսական զարգացման դեպարտամենտ»-ի տնօրեն Աբդուլռահման Ալշայեբ Ալնաքբի հետ։ 

Ռաս Ալ Խայմայի տնտեսական զարգացման դեպարտամենտում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել տնտեսական շփումները ՀՀ և Ռաս Ալ Խայմայի միջև, և հնարավորություններ ստեղծել Հայաստանում էմիրությունից ներդրողներ ներգրավելու համար: 

Սամմիթն անցկացվեց Ռաս Ալ Խայմա Էմիրության ղեկավար Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովհանու ներքո։ Առաջին միջազգային Սամմիթն ուներ նաև պետական աջակցություն Հայաստանից։ 2016 և 2017 թթ. Սևան Ստարտափ Սամմիթն իրականացել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի» աջակցությամբ: Հաջորդ միջազգային սամմիթը տեղի կունենա մարտի 6-ից 11-ը Հնդկաստանում՝ Գոա, իսկ «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ը հուլիսի 22-ից 29-ը։

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]