1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն 
անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:  

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ալիևի հայտարարության կապակցությամբ նշել էր. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:  

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ենթադրել էր, որ  նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը: «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- նշել էր Բալայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]