Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է

Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել 
է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարի իրականացել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված սպասարկման որակի բարելավմանը: Առցանց ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումն այսուհետ հնարավորություն է տալիս քաղաքացիներին րոպեների ընթացքում կոմիտեից ստանալ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Այժմ քաղաքացիները կարող են տանը նստած առցանց հարցում ուղարկել Կադաստրի պետական կոմիտե և ստանալ տեղեկատվություն: Ընդ որում` անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ այլևս կոմիտե գալու և դիմում գրելու կարիք չի լինի:

Ինչպես նաև բարեփոխմամբ մարդիկ իրենց դիմումների ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող են ստանալ պաշտոնական էլեկտրոնային կայքում: « Եթե նախկինում քաղաքացին մեր կայքում հնարավորություն ուներ դիտելու միայն դիմումի ընթացքը, ապա հիմա նաև կարող է դիտել, ներբեռնել և տպել ավարտական փաստաթուղթը»,-նշեց Սարգսյանը:

Դիմումի քննարկման ընթացքի ավարտման վերաբերյալ մարդիկ արդեն տեղեկանում են կարճ հաղորդագրությամբ: «Քաղաքացին դիմումը տալուց հետո կարճ հաղորդագրություն է ստանում, որ իր գործն արդեն պատրաստ է: Այսպիսով` երկար սպասելու կարիք չի լինում: Մեր կարծիքով` դա շատ կարևոր քայլ էր: Արդեն այդ ծառայությունից օգտվել է 220 000 դիմումատու»,-ասաց կոմիտեի նախագահը:

Իսկ սեփականատերերը կամ գրավատուները կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ ներկայացված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում են SMS կարճ հաղորդագրությամբ և էլեկտրոնային նամակով: Սեփականատիրոջը կոնկրետ իր գույքի հետ կապված որևէ գործարք կամ դիմում ստանալու պարագայում անպայման ծանուցում են այդ եղանակով: «Կոմիտեում բացահայտվել են դեպքեր, երբ փորձել են սեփականատիրոջ բացակայության պայմաններում բնակարանը վաճառել: Հիմա քաղաքացիներն իրենց գույքի նկատմամբ յուրաքանչյուր գործարքի դեպքում ստանում են հաղորդագրություն: Սա ինչ-որ չափով կոռուպցիայի դեմ պայքար է»,-նշեց Սարգսյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]