Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի քրդական ազգային զինված ուժերը հերքել են սիրիական բանակի Աֆրին մտնելու և իրենց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկությունները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ուժերի ներկայացուցիչ Նուրի Մահմուդն, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց սիրիական բանակը կարող է մտնել Աֆրին և աջակցել սիրիայի քրդերին, նշել է, որ Սիրիայի իշխանությունների հետ նման պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել: 

«Մենք  Ասադի իշխանությանը կոչ ենք արել գալ և պաշտպանել Սիրիայի սահմաներն Աֆրինում, սակայն սիրիական զորքերի գալու վերաբերյալ դեռևս ոչ մի համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել»,-նշել է նա: 

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախգագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` փետրվարի 20-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ