Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացում փոփոխություններ են սպասվում

Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության 
գործընթացում փոփոխություններ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Նախագահի հանձնարարականով Կառավարությանն է ներկայացվել հանրակացարաններում սեփականաշնորհման իրավական ակտերի փոփոխված և ավելի պարզեցված տարբերակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

«Բնակչության սոցիալական խնդիրների ոլորտում վարչությունը շարունակել է իր հետևողական աշխատանքները։ Այդ խնդիրները լուծելու հետ կապված իրականացնում ենք հանրակացարանների սեփականաշնորհման, նվիրատվության գործընթացներ։ 2017 թվականին 249 քաղաքացու (90 ընտանիք) նվիրվել և սեփականաշնորհվել է իրենց զբաղեցրած հանրակացարանային սենյակները։ 2016 թվականին 177 քաղաքացի է (68 ընտանիք) 70 սենյակի սեփականատեր դարձել»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ այս գործընթացներում ևս այս պահին իրականացվում են բարեփոխումներ։

2017 թվականի ընթացքում ՊԳԿՎ աշխատակիցների հետ միասին Սահակյանը շրջել է հանրապետության բոլոր մարզերում։ Նրանք եղել են բոլոր այն բնակավայրերում, որտեղ կան հանրակացարաններում կամ նախկին ուսուցչի տներում ապրող քաղաքացիներ և ուսումնասիրել բոլոր խնդիրները։

«ՀՀ Նախագահի հանձնարարականով այս պահին Կառավարության քննարկմանն ենք ներկայացնում իրավական ակտում կատարված փոփոխությունները, որտեղ ավելի պարզեցվում և հեշտացվում են սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները։ Նախկին պահանջները, որոնք գոյություն ունեին բնակիչների համար, արդեն բավականին թեթևացվելու են։ Այս փոփոխությունից հետո անմիջապես 509 ընտանիք միանգամից կսեփականաշնորհի իր բնակարանային տարածքները»,- ընդգծեց ՀՀ ԿԱ ՊԳԿՎ պետը։

Նրա կարծիքով՝ մինչև 2018 թվականի ավարտը գրեթե ամբողջությամբ կավարտվեն սեփականաշնորհման և նվիրման աշխատանքները։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]