Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն

Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2020 թվականը Չեխիայում կստեղծվի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն, առավելապես ՆԱՏՕ-ի կարիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Չեխիայի պաշտպանության նախարար Կառլա Շլեխտովան:

«Նոր համակարգը օժտված կլինի հսկայական հնարավորություններով՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով մի քանի տասնյակ րոպեի ընթացքում: Դա նաեւ կդառնա այն բանի վկայությունը, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն պրոֆեսիոնալներին»,-ասել Է Շլեխտովան:

Ենթադրվում Է, որ նոր կենտրոնը լուսանկարներ կստանա ինչպես պետական, այնպես Էլ մասնավոր արբանյակներից եւ դրանցից կստեղծի աշխարհի այս կամ այն շրջանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը: Առաջին հերթին այն կօգտագործվի ՆԱՏՕ-ի եւ Չեխիայի ռազմական գերատեսչության կարիքների համար, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի անհրաժեշտ տեղեկատվությաոն տրամադրել բժիշկների եւ հրշեջների համար:

Կենտրոնի ստեղծումը կսկսվի այս տարվա հուլիսին եւ պետք Է ավարտվի մինչեւ 2020 թվականի սկիզբը: Դրա աշխատանքներում պլանավորվում Է ներգրավել բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մասնագետների:

«Այդպիսով՝ մենք տեխնոլոգիական առումով տեղ կզբաղեցնենք աշխարհի առաջատարների շարքում, այսօրինակ տեխնիկա եւ հնարավորություններ ունեն աշխարհի միայն մի քանի պետություններ»,-լրագրողներին հայտարարել Է ռազմական հետախուզության փորձագետներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]