Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է

Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն 
էապես նվազեցվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում պատասխանատվությունն արմատական վերանայումների է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ այն էապես նվազեցվել է:  

«2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկի վճարումն ուշացնելու դեպքում իրական տույժերի հաշվարկը յուրաքանչյուր օրվա համար կազմում է ոչ թե 0.15 տոկոս, այլ երկու անգամ պակաս` 0.075 տոկոս»,-ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` առհասարակ վերացվել է հարկային հաշվարկները սխալ կազմելու դեպքում նախատեսած տուգանքը, որը նախկինում կազմում էր պակաս հաշվարկված հարկի գումարի չափի 10 տոկոսը: «Մենք նաև տարբերակված մոտեցում ենք ցուցաբերել հարկային հաշվարկներում հարկի գումարը ցույց չտալու դեպքերի առնչությամբ»,-հայտնեց Միրումյանը:

ՊԵԿ փոխնախագահի տեղեկացմամբ` արտոնագրային վճարով հարկվող սուբյեկտների նկատմամբ առաջին անգամ տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացման ինստիտուտով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]