Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կադաստրի պետական կոմիտեի եկամուտները նախորդ տարի զգալիորեն աճել են

Կադաստրի պետական կոմիտեի եկամուտները նախորդ տարի զգալիորեն աճել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը նախորդ տարի կազմել է շուրջ 378. 75 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«2017-ին կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մուտքագրվել է շուրջ 3.7 մլրդ դրամ: Այն նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 395.5 մլն դրամով՝ շուրջ 11.8 տոկոսով: Նախորդ տարի պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է շուրջ 842. 6 մլն դրամ, որը 2016-ի ցուցանիշի համեմատ աճել է 11.9 տոկոսով»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կոմիտեի համակարգի փաստացի ծախսը 2017-ին կազմել է շուրջ 3.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջեի հաշվին: 2017-ի եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը կազմել է  շուրջ 378. 75 մլն դրամ՝ նախորդ տարվա 19.32 մլն դրամի համեմատ:

Սարգսյանի կարծիքով՝ եկամուտների զգալի աճը պայմանավորված է դիմումների քանակի ավելացմամբ, նաև՝ 2016-ի վերջերին օրենքով ընդունված դրույթներից մեկով: «Այդ դրույթով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց դիմումները ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում ստանալ պատասխանները: Ոչ մի այլ պետությունում նման կարճ ժամանակում գործարք կատարել հնարավոր չէ»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]