Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը հաշվառման փաստաթղթային համակարգից կանցնի էլեկտրոնային ինտեգրված համակարգի

Հայաստանը հաշվառման փաստաթղթային համակարգից կանցնի էլեկտրոնային 
ինտեգրված համակարգի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարի էլեկտրոնային ինտեգրված համակարգի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

«Մենք այսօր ունենք այդ հաշվառման բազան, բայց երբևէ էլեկտրոնային համակարգով չենք իրականացրել։ Այսուհետ ցանկացած կառավարչական մարմին կամ գերատեսչություն էլեկտրոնային եղանակով կարող է տեսնել, թե գույքի հետ, որն իրեն անհատույց տրամադրվել է, ինչ փոփոխություններ են իրականացվում, ինչ արդյունավետությամբ է օգտագործվում կոնկրետ այդ կառույցներին ամրացված գույքը։ Քաղաքացիները նույնպես կարող են տեսնել, հասկանալ, թե ՀՀ-ն ինչ արժեքի, ինչ քանակի պետական գույք ունի տվյալ պահին»,- ընդգծեց Սահակյանը։

Հաշվառման համակարգում կներբեռնվեն գույքի բնութագրիչ ցուցանիշները, ինչպես նաև գույքի մասին պատկերային տեղեկությունները։ Հաշվառման համակարգը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ մարմիններին և կունենա ավելի մեծ կիրառական նշանակություն։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]