Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի, ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]