Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքաշինության պետական կոմիտեն կանձնագրավորի բազմաբնակարան շենքերը

Քաղաքաշինության պետական կոմիտեն կանձնագրավորի բազմաբնակարան շենքերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում գրանցված 4800 բազմաբնակարան շինություններից  300-ը ունի 3-ից 4-րդ կարգի վնասվածության աստիճան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների  նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, հավելելով, որ խնդիրը դրված է կառավարության առջեւ: «Ցանկացած շինություն տարին մեկ անգամ պետք է հետազոտվի եւ վերակազմավորվի անձնագիր, որի հնարավորությունն այժմ չկա, սակայն քաղաքաշինության պետական կոմիտեն այս տարվանից կանձնագրավորի բազմաբնակարան շենքերը»,-նշեց նա:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով` այն շենքերը, որոնք պատմական են եւ կառուցված են դեռեւս 70-ական թվականներին, պետք է վերակառուցվեն եւ համապատասխանեցվեն այսօրվա չափանիշներին, սեյսմակայունությանը: «Հզոր երկրաշարժի ժամանակ անկանխատեսելի հետեւանքներ կարող են լինել Երեւանում»,-հավելեց բանախոսը:

ՀՀ-ում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարության նպատակը Հայաստանի տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու բնակչության անվտանգության ապահովումն է:   Ծրագրերն իրականացվելու են մի քանի փուլով. առաջին՝ նախապատրաստական փուլը ներառում է 2018-2020 թվականները: Այդ ընթացքում  պետք է գույքագրվեն շենքերն ու շինությունները։ Երկրորդ փուլն ընդգրկում է 2020-2022  ժամանակահատվածը, որի ընթացքում նախատեսվում է մշակել շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Իսկ երրորդ փուլի սկիզբը նախատեսվում է 2023 թվականից:  Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման փորձնական ծրագրեր կիրականացվեն նորարարական տեխնոլոգիաների  կիրառմամբ: Որպես Ծրագրերի համալիր իրականացման ժամկետ դիտարկվում է  2025-2030 թթ. ժամանակահատվածը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]