1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առնվազն հինգ մարդ Է զոհվել Դամասկոսի կենտրոնի ականակոծման հետեւանքով

Առնվազն հինգ մարդ Է զոհվել Դամասկոսի կենտրոնի ականակոծման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները շարունակում են ականակոծել Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել Է հինգի, վիրավորվել Է 23 խաղաղ բնակիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի ոստիկանությունում:

«Զինյալներն Արեւելյան Գուտայից շարունակում են գնդակոծել Դամասկոսի թաղամասերը: Արկերից մեկը պայթել Է Ջիսըր ար Ռայիսում: Երկու մարդ զոհվել Է Դամառոուզի մոտ, երկու զոհ եւ վիրավորներ կան Զաբլատանի թաղամասում»,-պատմում Է գործակալության զրուցակիցը:

Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչների գնդակոծման տակ են հայտնվել նաեւ կենտրոնական գրադարանի մերձակա հրապարակը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շաալյան թաղամասը, քաղաքի պատմական մասը՝ Բաբ Տումա թաղամասը, Ազ Զահրա ալ Քադիման:

Դամասկոսի պատմական մասը զինյալների կողմից անընդմեջ գնդակոծվում Է փետրվարի 18-ից:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]