1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ում

Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում են 3 մրցաշար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` A մրցաշար՝  իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները: B մրցաշար՝  իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները: C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները:

Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
C մրցաշարում այս պահին Հայաստանը կներկայացնեն  Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]