Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների և գրասենյակների օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ

Կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների և գրասենյակների 
օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև սպասարկման գրասենյակների օպտիմալացման արդյունքում 2017-ին տնտեսվել է շուրջ 385 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«2017-ին տարածքային ստորաբաժանումներում և գրասենյակներում շարունակվել են օպտիմալացման ծրագրերը: «Արմավիր», «Կոտայք», «Արագածոտն», «Տավուշ», «Արարատ» և «Գեղարքունիք» տարածքային մարզային 6 ստորաբաժանումները միավորվել են Երևանի և մարզերի միավորված ստորաբաժանումներին: «Գեղարքունիք» մարզային ստորաբաժանումը միավորվել է Երևանի ստորաբաժանմանը»,-ասաց Սարգսյանը:

«Էրեբունի», «Նոր-Նորք» և «Արարատյան» սպասարկման գրասենյակները միավորվել են այլ գրասենյակների: Իսկ սպասարկման 3 գրասենյակներ՝ «Վայք, «Անի և «Ախուրյան, լուծարվել են:

Ներկայում կադաստրի պետական կամիտեի աշխատողների թվաքանակը 783 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]