Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շուրջ հինգ հազար մարդ Էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարի հրաձգության զոհերին

Շուրջ հինգ հազար մարդ Էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարի հրաձգության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հինգ հազար մարդ Էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարում Գեորգի Պոբեդոնոսեցի եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Շուրջ հինգ հազար մարդ Էր եկել հոգեհանգստին, որպեսզի հրաժեշտ տա ողբերգության զոհերին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Թաղման թափորին մասնակցել են Դաղստանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, զոհվածների եւ տուժածների հարազատներ, զինվորականներ, Ստավրոպոլի կազակներ, ինչպես նաեւ հարեւան տարածաշրջանների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ:

22-ամյա Խալի Խալիլովի կողմից ուղղափառ եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է հինգ տարեց կին, չորսը հոսպիտալացվել են, հարձակվողն ինքը ոչնչացվել Է: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդման՝ ահաբեկչական գործողությունը դիտվում Է որպես վարկածներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]