Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում 2017 թվականին ամսական 17 երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով`2017-ին  Հայաստանի Հանրապետությունում եւ հարակից տարածքներում գրանցվել է 1096 երկրաշարժ, որից 378-ը երեք բալ եւ ավելի ուժգնությամբ: «21 երկրաշարժ ՀՀ-ի տարածքում է գրանցվել, որոնցից 29-ը՝ երեք բալ եւ ավելի ուժգնությամբ: Ամենաուժեղ երկրաշարժը  գրանցվել է փետրվարի 28-ին`5 բալ ուժգնությամբ՝ Կապան քաղաքի մոտակայքում»,-ասաց նա:

Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ 2018 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 25 երկրաշարժ, որից մեկը զգացվել է բնակչության կողմից: «Փետրվար ամսին՝ առ այսօր, Հայաստանում 7 եւ Արցախում 2 թույլ երկրաշարժ է գրանցվել, որոնք չեն զգացվել բնակչության կողմից»,-հավելեց բանախոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]