Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մի շարք առաջատար երկրներ ուսումնասիրում են Հայաստանի փորձը e-draft համակարգում

Մի շարք առաջատար երկրներ ուսումնասիրում են Հայաստանի փորձը e-draft 
համակարգում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական  E-draft.am համակարգը էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում շատ լուրջ գործիք է հանդիսանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայքը ունի ամսական մոտ 100 հազար այցելու: Կայքում տեղադրված նախագծի հետ կապված յուրաքանչյուր դիտողություն պետք է պարտադիր արձագանք ստանա: Այսինքն` այն գերատեսչությունը, որը մշակել է նախագիծը, պարտադիր պետք է արձագանքի` ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում տվյալ առաջարկը, և եթե չի ընդունում, ապա ինչո՞ւ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս հարթակը այնքան հաջողված է,որ մի շարք առաջատար երկրներ ուսումնասիրում են Հայաստանի փորձը՝ նպատակ ունենալով այն իրենց մոտ նույնպես ներդնել:

Արդարադատության նախարարությունը նաև ներդրել է e-hostline համակարգը, էլեկտրոնային ապոստիլ e-apostille համակարգը և այլն:

« Հնարավորություն է տրվել քաղաքացիներին առցանց եղանակով ներկայացնել դիմում, հարցում, բողոք պետական մարմիններին»-, ասաց Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]