1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է

Հայաստանում բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է

ԵՐԵՎԱՆ,  20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի շուկայում Հայաստանում 2017-ին գրանցվել է գների նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմաբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Նախորդ տարի 2016-ի համեմատ բնակարանների միջին գինը Երևանում նվազել է 3.5 տոկոսով, իսկ մարզերում` 5 տոկոսով: Սակայն 2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ անշարժ գույքի գների որոշակի աճ է նկատվել»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ, մասնավորապես, Երևանում բնակարանների գները աճել են 1.2 տոկոսով:

Սարգսյանի խոսքով` բնակարանների գների նվազումն այդ ժամանակում կապված է եղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ: «Մենք զուգահեռներ ենք անցկացրել ԱԺ նախորդ ընտրությունների հետ, և այդ ժամանակահատվածում բնակարանների գները նույն ձևով նվազել էին: Ընտրությունների ժամանակ ժողովուրդն ինչ-որ չափով սպասման մեջ է լինում»,-նշեց Սարգսյանը:

Նախորդ տարի անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186 585 գործարք, որը 2016- ի համեմատ աճել է 7.5 տոկոսով կամ 13 017 գործարքով: Կատարվել է օտարման 52 274  գործարք, որը 2016-ի համեմատ կրկին աճել է 11.8 տոկոսով:  Իսկ 2017-ի 9 513 գործարքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 26. 4 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]