Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տղամարդկանց սթրեսը կարող Է ապագա երեխաների հոգեկան շեղումների պատճառ դառնալ. գիտնականներ

Տղամարդկանց սթրեսը կարող Է ապագա երեխաների հոգեկան շեղումների պատճառ դառնալ. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդկանց սթրեսը կարող Է հոգեկան շեղումներ առաջացնել ապագա երեխաների մոտ: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի համալսարանի հետազոտողները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Գիտնականները մկների վրա փորձեր են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ սթրեսի հորմոնների պոռթկումը փոփոխություններ Է առաջացնում ԴՆԹ-ի շրջակա սպիտակուցների մեջ բջիջների ներսում, որոնք սփռվում են այն ուղու վրա, որով անցնում Է սերմնահեղուկը:

Մկները, որոնք ծնվել են բեղմնավորումից առաջ սթրես տարած արուներից, ավելի վատ են հակազդել արտաքին գրգռիչներին եւ հաճախ իրենց պահել են ոչ համարժեք: Գիտնականները կարծում են, որ եթե մոդելը տեղափոխվի մարդկանց վրա, ապա կարելի Է խոսել այն մասին, որ սթրեսի ենթարկված տղամարդկանց երեխաները ապագայում կարող են տառապել շիզոֆրենիայով:

Միեւնույն ժամանակ հետազոտողները ճշտում են, որ իրենց առայժմ հաջողվել Է միայն նկարագրել սթրեսի եւ ապագա սերնդի առողջության փոխադարձ կապի մեխանիզմը: Ներկայում ճշտիվ հայտնի չԷ՝ արդյոք եզրակացությունները կիրառելի են մարդկանց նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]