Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական գույքի կառավարման ոլորտում ընթացիկ տարում կանխատեսվում է մոտ 17 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ունենալ

Պետական գույքի կառավարման ոլորտում ընթացիկ տարում կանխատեսվում է մոտ 17 
մլն ԱՄՆ դոլարի ներդրում ունենալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից  կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում է 16 մլն 849 հազար ԱՄՆ դոլար ներդրում ունենալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

2018 թվականին իրականացվող ներդրումները բաժանված են տարբեր փուլերի, սակայն ներդրումները հիմնականում վերաբերելու են «Դվին» հյուրանոցային համալիրին:

«Այս պահին անզեն աչքով անգամ երևում է, որ այնտեղ ամեն օր աշխատանքներ են իրականացվում: Ես 17 մլն դոլարը չակերտավոր եմ ասում, որովհետև ակնկալում ենք ավելի շատ ներդրումներ, առավել ևս, որ ամեն անգամ «Դվին»-ն իր ներդրումների չափն ավելացնում է»,- ընդգծեց Սահակյանը:

«Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]