Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ Է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար

Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ Է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս - արեւելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին այս մասին հայտնել Է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ փետրվարի 19-ի երեկոյան «Դերվիշի Գոնաբադի» խոշորագույն սուֆիստական աղանդներից մեկի (դրա կողմնակիցները հաճախ Իրանի իշխանություններին մեղադրում են հետապնդումների եւ խտրականության մեջ) անդամներն Իրանի ներքին անվտանգության ուժերի վրա են հարձակվել Փասդարանի շրջանում, ինչը հանգեցրել Է ոստիկանության երեք սպաների զոհվելուն, եւս 30 մարդ վիրավորել Է:

Նշվում Է, որ տուժածների թվում եղել են պատահական անցորդներ: Իրանի մայրաքաղաքում անկարգությունները վերսկսվել են փետրվարի 20-ին: Մի քանի տասնյակ ցուցարարներ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել Փասդարանի շրջանում: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են տարերային ցույցերի անցկացման վայր: Ձերբակալվածների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]