Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

G-20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում. NHK


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում: Համապատասխան որոշումը, ինչպես փետրվարի 20-ին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, ընդունվել Է Ճապոնիայի կառավարության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ընտրությունն Օսակայի վրա Է կանգնել համապատասխան ենթակառուցվածքի եւ այն հյուրանոցների թվի վերլուծությունից հետո, որոնք կարող են տեղավորել այլ պետություններից ժամանած բարձրաստիճան հյուրերին:

Գագաթնաժողովի անցկացման ստույգ ամսաթիվն առայժմ որոշված չԷ. հեռուստաալիքի տվյալներով՝ գագաթնաժողովը կկայանա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին: Միեւնույն ժամանակ G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման անցկացման համար դիտարկվում Է երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆուկուոկա քաղաքը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ