Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Իսրայելի ոստիկանությունը Նաթանյահուի երկու զինակիցների Է ձերբակալել կոռուպցիայի կասկածանքով


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոստիկանությունը հրապարակել Է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Associated Press-ը (AP): Ոստիկանությունը նշել Է Իսրայելի կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերի եւ Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեթցի անունները: Նրանք կասկածվում են կոռուպցիոն սխեմային մասնակցության մեջ, որի նպատակը եղել Է Իսրայելի վարչապետի գործունեության դրական լուսաբանումը ԶԼՄ-ներում:

AP-ի տվյալներով՝ կոնկրետ այս գործով ոստիկանությունը դեռեւս չի նշել իր՝ Նաթանյահուի անունը, բայց սպասվում Է, որ վարչապետը կհարցաքննվի: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը պահանջել Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ Է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության Է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ