Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Samsung-ը կկրճատի iPhone X-ի համար Էկրանների թողարկումը. Nikkei


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics Co Ltd Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողը մտադիր Է կրճատել OLED-Էկրանների արտադրությունն ի պատասխան iPhone X-ի ցածր պահանջարկի պատճառով սմարթֆոնների թողարկումը նվազեցնելու՝ Apple-ի որոշման:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ճապոնական Nikkei թերթը: Այս առնչությամբ Samsung Display-ն օրգանական լուսադիոդների (OLED) հիման վրա Էկրանների արտադրության պլանը կրճատել Է ավելի քան երկու անգամ. այժմ ընկերությունը պլանավորում Է Չհունչհոն Նամդոյի նահանգում գտնվող իր ձեռնարկությունում առաջին եռամսյակում Էկրաններ արտադրել 20 միլիոն եւ ավելի քիչ iPhone սմարթֆոնների համար:

Սկզբնապես եթադրվում Էր Էկրաններ արտադրել 45 – 50 միլիոն սմարթֆոնների համար: Արտադրողը, թերթի տվյալներով՝ տակավին որոշում չի կայացրել ապրիլ – հուլիսին Էկրանների թողարկման ծավալների վերաբերյալ, բայց հնարավոր Է համարում հետագա կրճատումը: Ըստ որում Samsung Display-ն մտադիր Է հետեւանքները մեղմացնել Չինաստանից եւ այլ երկրներից սպասարկյալների պատվերների աճի ապահովման հաշվին, նշել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ