Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևորագույն օրակարգային հարց է Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 «2017 թվականին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-19 թվականների գործողությունների ծրագիրը: Ինքնին ծրագիրը ձևավորվել է  քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության արդյունքում: Կատարվել է 96 գործողություն մարդու իրավունքների բոլոր ոլորտներում»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` Հայաստանը աջակցություն է ստանալու Եվրամիությունից 17 միլիոն եվրո չափով:

«Դա ընդհանուր տարիներին նախատեսվող գումարն է և այն վերաբերում է աջակցության 5 տարբեր ոլորտներին` ընտրական համակարգի բարելավման, խոշտանգումների կանխարգելման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, խտրականության դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում»,- ասաց Հարությունյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ