Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թալիբները տասնյակ ոստիկանների են սպանել Աֆղանստանի արեւմուտքում


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները ՝հղում անելով Ֆարահի նահանգի խորհրդի ղեկավար Ֆարահ Ֆարիդ Բահթավարին:

«Զինյալներն անցած գիշեր երեք կառավարական հսկիչ անցակետ են գրավել Ֆարահրուդ բնակավայրում, եւս մեկը՝ Ֆարահի նահանգի Բալա Բուլուք գավառի Շամալգահում, սպանվել Է 24 ոստիկան: Շամալգահում թալիբներն առեւանգել են եւս չորս ոստիկանների, նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ Է»,- Ariana News-ը մեջբերել Է Բահթավարի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ