Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախկին Երիտասարդական պալատը սնանկության պատճառով ժամանակին օտարվել է

Նախկին Երիտասարդական պալատը սնանկության պատճառով ժամանակին օտարվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին Երիտասարդական պալատի շենքը պետգույքի մասնավորեցման կամ սեփականաշնորհման գործընթաց չի անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Նախկին Երիտասարդական պալատի շենքը պետգույքի մասնավորեցման կամ սեփականաշնորհման գործընթաց չի անցել և այն երբևէ կապ չի ունեցել մեր գերատեսչության հետ: Այն ժամանակին օտարվել է սնանկության գործընթացով»,- նշեց Արման Սահակյանը:

Անդրադառնալով նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրին՝ ՊԳԿՎ պետը նշեց, որ այն իրենց հաշվեկշռում չի գտնվում և հանձնված է կոնցեսիոն կառավարման: Սահակյանը նաև կարծիք հայտնեց, որ շենքի ճակատագրի մասին լավագույն պատասխանները հնչեցնում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]