1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վենեսուլայում սկսվել Է ազգային կրիպտոարժույթի վաճառքը

Վենեսուլայում սկսվել Է ազգային կրիպտոարժույթի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուլայի իշխանությունները փետրվարի 20-ին պաշտոնապես սկսել են պետրո ազգային կրիպտոարժույթի վաճառքը: Ինչպես հայտնել Է հարավամերիկյան հանրապետության փոխնախագահ Տարեկ Էլ-Այսամին, թվային արժույթի իրացման գործընթացն սկսվել Է ուղիղ կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վենեսուլայի նորությունների գործակալությունը: «Այս օրը մտնելու Է պատմության մեջ: Վենեսուելան առաջին ազգն Է դարձել, որը վաճառքի Է հանել իր կրիպտոարժույթը, որն ապահովված Է սեփական պաշարներով եւ բնական հարստություններով»,-հայտարարել Է Էլ Այսամին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:

Նա հայտնել Է, որ www.elpetro.gob.ve կառավարական պորտալում հրահանգ Է հրապարակված պետրո ձեռք բերել ցանկացողների համար: Գնորդներ կարող են դառնալ ինչպես Վենեսուելայում ապրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այնպես Էլ արտասահմանյան պետությունների քաղաքացիները: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի սկզբին հայտարարել Էր, որ ընդհանուր առմամբ կթողարկվի 100 մլն միավոր պետրո, որից 82,4 միլիոնը ներդրողների համար հասանելի կլինի առաջին փուլում:

Մեկ պետրոն կարժենա նույնքան, որքան եւ մեկ բարել վենեսուելական նավթը՝ ներկայում մոտավորապես 60 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]