Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի

Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու համար ոչ ոք դեռևս առաջարկ չի արել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մարզահամերգային համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանքներ: Այն բավականին թանկ է նստում պետության վրա, մինչ այժմ ոչ մի առաջարկ համալիրի հետ կապված չի եղել»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ դեռ լավ գնորդ չկա, երբ լինի, բոլորն անպայման կիմանան:

ՀՀ կառավարության` 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ ստեղծվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՄՀՀ-ում անց են կացվում մշակութային, մարզական, սոցիալական, կրթական և այլ միջոցառումներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]