Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի

ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովում ընթացիկ շաբաթվա ընթացում երկու խորհրդարանական լսում կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով:

«Ելք» խմբակցություն լսումներին մասնակցելու համար հրավեր է ուղարկել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, վերջինս սակայն մերժել է հրավերը և լսումներին չի մասնակցի: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լսումներին մասնակցելու վերաբերյալ անձամբ էր նամակ ուղարկել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ իրենք այդ թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն մեկ այլ թեմայով ևս: Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]