1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան

ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրության 125-րդ հոդվածը (hանրապետության նախագահի ընտրության կարգի մասին)  ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ փորձագետների կարծիքին, թե Սահմանադրության 124-րդ (Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները)և 125-րդ հոդվածները, որոնք ներկայացնում են նախագահ ընտրելու նոր կարգը, ուժի մեջ են մտնում միայն 4-րդ նախագահի պաշտոնավարման օրը, իսկ մինչև այդ 4-րդ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ՝ համապետական ընտրությամբ։

«Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը այս ձևով սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում: 125 հոդվածը, այո՛, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, անցումային դրույթներում նպատակ կար, որպեսզի Նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125 հոդվածով սահմանված կարգավորումներով։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125 հոդվածով նախատեսված մեխանիզմով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝  125 հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125 հոդվածը։  Իրավունքում կա այսպիսի հասկացություն ՝ incorporation by reference, այսինքն՝ հղում ես կատարում մեկ այլ հոդվածի: Դրանով կյանք ենք տվել 125 հոդվածի փոփոխված տարբերակին 211 (Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը)հոդվածով: Սա շատ պարզ է և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է», - ասաց Դավիթ Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]