Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար

Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարարների: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «2018 թվականի հունվարի 1-ից սկսեցինք կիրառել միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող ԱԱՀ վերադարձի մեխանիզմը ոչ միայն արտահանողների, նաև ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող բոլոր անձանց համար: Առաջին անգամ է, որ կիրառում ենք այս մեխանիզմը, բայց վիճակագրությունը փաստում է, որ արդեն իսկ ունենք հայտեր: 20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն ստացել է 14 հայտ, որտեղ նշված գումարը 1.4 միլիարդ դրամ  է: Այդ գումարները հիմնավոր լինելու դեպքում, ՊԵԿ-ը կատարելու է վերադարձ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պաշտոնյան: Նրա խոսքով`  ԱԱՀ գումարների վերադարձը տնտեսավարողների մոտ կձևավորի շրջանառու միջոցներ, որոնք նրանք կարող են ուղղել իրենց տնտեսական գործունեության մեջ:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ ԱԱՀ վերադարձի իրավունքից կարող են օգտվել բոլոր տնտեսավարողները` էլեկտրոնային կարգով հայտ ներկայացնելով: «ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ վեց ամիսը լրանալուց հետո կուտակվում են իրենց մատակարարներին վճարած ԱԱՀ գումարները, որոնք նրանք կարող են ստանալ սահմանված կարգով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվում է հայտը, որի ձևաթուղթը կա Պետեկամուտների կոմիտեի կայքում: Պարզ ձև է, առանց ավելորդ փաստաթղթերի: Այդ դիմումի հիման վրա սահմանված կարգով, քանի որ առաջին անգամ է համակարգը կիրառվում, իրականացվում է ուսումնասիրություն, դա հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է սահմանված ժամկետներում»,-հավելեց պաշտոնյան:

Նա հիշեցրեց նաև, որ այս տարվանից արտադրական նշանակության մեքենաներն ու սարքավորումները, ինչպես նաև հումքը Հայաստան են ներմուծվում առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու: Մեկ ամսվա տվյալներով` շուրջ 3 միլիարդ դրամի ԱԱՀ գումար արդեն իսկ չի վճարվել: «Մեր նվազագույն ու համեստ գնահատականով`տարվա ընթացքում 40-45 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար չի վճարվելու»,-տեղեկացրեց Վախթանգ Միրումյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]