Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում

Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ 
միջավայր չի հանդիսանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2018 թ. հունվարին արտաքին ներդրողների կողմից իրականացված ներդրումների ծավալը 2017թ. համեմատ նվազել է 25 տոկոսով, 2016թ. համեմատ` 32, 2015թ. համեմատ` 50 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիևը:

2018թ. հունվարին Ադրբեջանում արտասահմանյան ներդրողների կողմից կատարվել է 270 մլն դոլարի, 2017թ.` 361 մլն դոլարի, 2016թ.` 398 մլն դոլարի, 2015թ.՝ 543 մլն դոլարի ներդրում:

Այս ցուցանիշների դինամիկան հստակ ցույց է տալիս Ադրբեջանում ներդրումային միջավայրի վատթարացող վիճակը: Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլևս արտաքին ներդրողների համար գրավիչ միջավայր չի հանդիսանում: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ երկրի բարձրագույն իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի երկրի տնտեսական կայունության վերաբերյալ հայտարարությունները   չեն համապատասխանում իրականությանը, և դրանք արվում են միայն հասարակության ուշադրությունը երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակից շեղելու նպատակով:










youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]