Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել են հնարավոր ռիսկերը. Հարությունյան  

Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել 
են հնարավոր ռիսկերը. Հարությունյան

 

 ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատարանների կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու վերաբերյալ իրավակարգավորման հարցում ներդրվել են հատուկ գործիքներ՝ չեզոքացնելու բոլոր հնարավոր ռիսկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Փաստաբանին հնարավորություն է ընձեռվել բողոքարկել դատարանի տուգանք կիրառելու որոշումը, որն անմիջապես կասեցնում է փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառումը՝  մինչև վերադաս դատարանը չքննի այդ հարցը: Բացի այդ, դատավորների համար հատուկ պահանջներ են  նախատեսվել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն մինչև տուգանք կիրառելը, և եթե դատավորը խախտում կատարեց ու չհետևեց օրենքի պահանջներին, հենց ինքը ենթակա կլինի կարգապահական պատասխանատվության»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս հարցում երկխոսությունը երբևէ սպառված չի լինի, և նախարարությունը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Փետրվարի 14-ին Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել էր ՀՀ նախագահին՝ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով ՀՀ Ազգային ժողով վերադարձնելու և քննարկում պահանջելու խնդրանքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]