Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար 
հատուկ նախագիծ է մշակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կատարվող աշխատաքները ժամանակավոր են, և այս հարցի լուծման համար հատուկ նախագիծ է մշակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքի կոյուղագծերի համակարգը սողանքի պատճառով վնասվել է: Ներկայումս այնտեղ կատարված աշխատանքները ժամանակավոր են: Այդ հարցի լուծումը իրականում այնքան էլ պարզ չէ: Պետք է նշեմ, որ անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատաքներին` նախագծեր  կազմելով և այս տարի պատրաստվում ենք իրականացնել պետական գնումներ»,- ասաց Հարությունյանը:

Այն հարցին, թե պատասխանատո՞ւ է, արդյոք, Արդարադատության նախարարությունը նման իրավիճակի համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, բնականաբար, նախարարությունը պատասխանատու է յուրաքանչյուր թերության համար, և դրանում որևէ գաղտնիք չկա:

«Մենք պատասխանատու ենք քրեակատարողական համակարգում առողջապահության և շենքային պայմանների վատ վիճակի համար և սա  չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք և սրանով սահմանափակվում ենք: Պատասխանատվությունը նշանակում է, որ մենք ամեն օր իրականացնում ենք քայլեր` գտնելով առաջնահերթ խնդիրները: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վիճակը նույնպես մեզ համար առաջնային խնդիր է»,- եզրափակեց նախարարը:

Երևանի ավագանու՝ 2018 թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, սկանդալային միջադեպ էր գրանցվել: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաները, և անգամ հրմշտոց առաջացավ: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]