1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին

Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը:

«Գերմանիայի կառավարությունը բոլոր ճանապարհներով շարունակում է աշխատանքը քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ մնացող գերմանացիների ազատ արձակման համար»,- հայտարարել է Զայբերտը:

Թուրքիան օրերս ազատ էր արձակել այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Նրա ազատ արձակմամբ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]