Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Բռնցքամարտիկների հաջող մեկնարկը Ստրանջայի մրցաշարում  


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել մրցելույթները Ստրանջայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանի ներկայացուցչին:  Փետրվարի 20-ին ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը.

Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել 7 բռնցքամարտիկ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ